Փետրվարի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 389.26 դրամ![]() 22 փետրվարի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.5 դրամ: Փետրվարի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 389.26 դրամ` փետրվարի 21-ի համեմատ ավելանալով 0.09 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 515.03 դրամ` նվազելով 0.74 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 կետով` կազմելով 13.07 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |