Հայտնի են Հայաստան- Սերբիա և Հայաստան-Կանադա հանդիպումների մեկնարկային ժամերը

Հայտնի են Հայաստան- Սերբիա և Հայաստան-Կանադա հանդիպումների մեկնարկային ժամերը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ: Կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՖՖ մամլո ծառայությունից, Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը` ժամը 21:00-ին: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում:

 Ուշագրավ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաքները` Ստամբուլ, Մադրիդ և Տոկիո
Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ