Գործարար Սամվել Կարապետյանը կգնի Roberto Cavalli նորաձևության տունը![]() 22 փետրվարի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը կարող է գնել աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը՝ իտալական Roberto Cavalli նորաձևության տունը: Գործարքը նախատեսվում է «Տաշիր» ընկերությունների խմբի մի քանի տարի առաջ գործարկված Casa Italia նախագծի շրջանակներում: «Տաշիրը» արդեն զբաղվում է իտալական նորաձևության բուտիկների բացումով Մոսկվայում: Մոդելավորող Ռոբերտո Կավալլին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր բիզնեսը, որպես նվազագույն գին նշելով 1 մլրդ եվրոն: Մասնագետները կարծում են, որ գործարքի գումարը կկազմի մոտ 500 մլն եվրո: Իտալացի մագնատը դիտարկում է նաև այլ առաջարկներ: Այսօր Roberto Cavalli բրենդի ներքո արտադրվում է կանացի հագուստ, ներքնազգեստ, լողազգեստներ, ակնոցներ, պայուսակներ, կոշիկ, ապրանքներ տան համար և երեխաների: ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ Սփյուռքի նախարարը Մասաչուսեթսի նահանգապետի հետ միասին մասնակցեցին Բոստոնում նոր այգու և հուշակոթողի բացման արարողությանը Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը |