Յուրա Մովսիսյանն իր հերթական գոլն է իրացրել «Կրասնոդարի» կազմում![]() 22 փետրվարի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին թուրքական Բելեք քաղաքում «Կրասնոդարը» ստուգողական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Կրիվբասսի» հետ: Ռուսական թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ նաև հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Խաղի 6-րդ րոպեին նա Մարկովի փոխանցումից հետո գլխով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: «Կրասնոդարի» երկրորդ գոլը ֆուտբոլիստները գրանցեցին 4 րոպե անց: «Կրիվբասսի» ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց կրճատել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 2:0` հօգուտ ռուսական թիմին: Հաջորդ հանդիպումը «Կրասնոդարը» կանցկացնի փետրվարի 25-ին «Տավրիայի» (Ուկրաինա) հետ: Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաքները` Ստամբուլ, Մադրիդ և Տոկիո Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային
հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ |