«Տաշիր» ընկերությունների խումբը նույնպես հերքել է Roberto Cavalli նորաձևության տունը գնելու փաստը![]() 22 փետրվարի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը նույնպես հերքել է Roberto Cavalli նորաձևության տունը գնելու փաստը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Տաշիրի» մամլո ծառայությունից, ներկայումս հոլդինգը զարգացնում է «ՍՔ-Թրեյդինգ» նորաձև հագուստի նոր ցանցը, որի մեջ մտել են այնպիսի բրենդեր, ինչպիսիք են «WildWest», «KidsGarden», «RangeR», «Steilmann», «QUIZ»: 2012 թվականի ընթացքում «Տաշիրը» ծրագրում է ընդլայնել խանութների ցանցը, ինչպես նաև գործընկերական խանութների նոր նախագիծ է մեկնարկում «Lee» և «Wrangler» բրենդերի հետ համատեղ: Մամլո ծառայության տվյալների համաձայն, մինչև 2013 թվականի ավարտը կբացվի ավելի քան 50 խանութ, իսկ ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 25 մլն դոլար: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը` Roberto Cavalli իտալական նորաձևության տունը կարող է գնել «Տաշիր» ռուսական ընկերությունների խումբը: Այդ տեղեկատվությունն արդեն հասցրել են հերքել իտալական նորաձևության տանը: ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ Սփյուռքի նախարարը Մասաչուսեթսի նահանգապետի հետ միասին մասնակցեցին Բոստոնում նոր այգու և հուշակոթողի բացման արարողությանը Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը |