23 փետրվարի 2012 - 09:22 AMT
ՄԱԳԱՏԷ-ն հրաժարվու՞մ է Իրանի հետ հետագա բանակցություններից

ՄԱԳԱՏԷ-ն հրաժարվում է Իրանի հետ հետագա բանակցություններից, հայտնում է ՌԲԿ-ն:

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը, որը վերջերս է վերադարձել Իրան կատարած այցից, չի ծրագրում երկրի ղեկավարության հետ հետագա բանակցություններ: «Տվյալ պահին համաձայնություններ չունենք հետագայում բանակցությունները շարունակելու վերաբերյալ»,-հայտնել է գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը:

Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը հայտնել է գործակալության և Թեհրանի հետագա բանակցությունների մասին:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, պատվիրակության ներկայացուցիչները դժգոհել են Պարչին օբյեկտ մտնել չկարողանալու պատճառով: Ըստ որոշ տվյալների, այնտեղ կարող է իրականացվել միջուկային զենքի մշակում:

2005թ ընթացքում, ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները 2 անգամ այցելել են Պարչին և այդ ընթացքում միջուկային զենքի մշակման ոչ մի հետք չեն հայտնաբերել: