EURO-2012-ի ժամանակ բնակչության շրջանում կիրականացվի «ՁԻԱՀ-ին շանս մի' տուր» ծրագիրը

EURO-2012-ի ժամանակ բնակչության շրջանում կիրականացվի «ՁԻԱՀ-ին շանս մի' տուր» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Եվրոպական գյուղը մեր մայրցամաքն է» նախագիծը բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի նպատակով «ՁԻԱՀ-ին շանս մի' տուր» ազգային տեղեկատվական քարոզարշավի հերթական փուլն է:

Քարոզարշավի այս փուլը տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության շրջանակում: 2012թ. հունիսի 2-ից հուլիսի 1-ը Կիևում Ժողովուրդների բարեկամության հաղթակամարի տակ Եվրոպական գյուղ կգործի, հաղորդում է news.liga.net-ը:

Գյուղի «բնակիչները» երիտասարդությանը քարոզելու են առողջ ապրելակերպ, անցկացնելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի միջոցառումներ: Դրանում ծրագրի ակտիվիստներին կօգնեն ֆուտբոլի և շոու-բիզնեսի աստղերը:

 Ուշագրավ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաքները` Ստամբուլ, Մադրիդ և Տոկիո
Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ