«168 ժամ». ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում առաջին լեդիի տեղի համար![]() 23 փետրվարի 2012 - 09:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակում 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: «168 ժամի» տեղեկություններով, ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Թերթի թղթակցի հարցին ի պատասխան` ով է լինելու իրենց կուսակցության առաջին կինը, Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համամասնական ցուցակի, այդ թվում և` դրա հետ կապված հարցերը կուսակցությունում դեռ չեն քննարկվել»: «Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում |