«Հրապարակ». Բազմաթիվ մտավորականներ պատրաստվում են Քոչարյանի դեմ ելույթներով հանդես գալ![]() 23 փետրվարի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը դարձել է օրհասական: Նրա անունը լսելիս արդեն շատերը ջղաձգումների մեջ են ընկնում` սկսած շարքային մարդկանցից, վերջացրած իշխանության մեջ գտնվողներով: «Հրապարակին» հասած տեղեկություններով, առաջիկայում բազմաթիվ մտավորականներ, համալսարանականներ, Ակադեմիայի ներկայացուցիչներ պատրաստվում են ելույթներով հանդես գալ և մերկացնել Քոչարյանի վարած քաղաքականությունը իր նախագահ եղած տարիներին: Թերթի տեղեկություններով, հատկապես սուր քննադատության է ենթարկվելու արտաքին քաղաքականությունը` հայ-թուրքական հարաբերությունների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տասը տարի փակուղի մտցնելու թեմայով: «Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում |