Ռուսաստանի տարածքում ներկայումս 3,5 մլն ապօրինի աշխատող ներգաղթյալ կա![]() 23 փետրվարի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության, Ռուսաստանի տարածքում ներկայումս 3,5 մլն ապօրինի աշխատող միգրանտ կա: Այդ մասին հայտնել է ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Ելույթ ոնենալով «կառավարական ժամի» ընթացքում, Ռոմոդանովսկին բերել է տվյալներ, որոնց համաձայն, ներկայումս Ռուսաստանի տարածքում 9,5 մլն օտարերկրացի կա: «Նրանցից 1,3 մլն օրինական է գտնվում երկրում, 3,8 մլն հյուր է եկել, սովորելու կամ բուժվելու, իսկ 4,4 մլն ռիսկի խումբն են կազմում: 3,5 մլն մարդ երեք ամսից ավելի է գտնվում ՌԴ-ում և կարող է ապօրինաբար աշխատել»,-ասել է Ռոմոդանովսկին, մեջրբերում է նրա խոսքը ՌԻԱ Նովոստին: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |