«Հայկական ժամանակ». Նախկին ՕԵԿ-ական, այժմ անկախ պատգամավորը ուզում է մտնել ՀՀԿ![]() 23 փետրվարի 2012 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ 2007-ին խորհրդարան էր մտել թիվ 41 ընտրատարածքից (Տավուշի մարզ), նախօրեին դիմում է գրել` ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է ինքը` Հակոբյանը: Վերջինս 2007թ. Աժ ընտրությունների նախաշեմին իշխանության հորդորով դուրս էր եկել ՕԵԿ-ից և դարձել Աժ պատգամավոր: Կոալիցիոն վերջին բանակցությունների արդյունքում նախագահականից Հակոբյանին հորդորում էին կրկին վերադառնալ ՕԵԿ, որպեսզի ստացվի, որ թիվ 41 ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է ՕԵԿ-ական թեկնածուի, որովհետև մյուս ընտրատարածքներում էլ ՕԵԿ-ին բաժին հանելու հնարը չէր գտնվում: Հակոբյանը, սակայն, չէր ուզում վերադառնալ ՕԵԿ, համարելով, որ այդ կուսակցության անդամ լինելը կփոքրացնի կրկին պատգամավոր դառնալու իր հնարավորությունները: Եվ ահա, ՕԵԿ-ից խուսափելու համար դիմում է գրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Առաջիկա օրերին պարզ կդառնա` ՀՀԿ-ն պատգամավորին ընդունու՞մ է իր շարքերը, թե, այնուամենայնիվ, պնդում է ՕԵԿ տարբերակի վրա: «Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում |