«Ժողովուրդ». Ինչո՞ւ Ծաղիկ Ռուբոն չի ընտրվել ԵԿՄ վարչության անդամ

PanARMENIAN.Net - Քանի որ Աժ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) չի մասնակցել «Երկրապահ» կամավորականների միության` շաբաթ օրը կայացած 9-րդ համագումարին, ուստի երկրապահները նրան չեն ընտրել վարչության անդամ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է ինքը` Ռուբեն Գևորգյանը` մանրամասնելով. «Ես համագումարին չեմ մասնակցել, քանի որ այդ օրերին գործուղված եմ եղել Արցախ: Եվ իմ մասնակցությունն էլ չունենալով «Երկրապահ» կամավորականների միության համագումարին` ըստ ԵԿՄ կանոնադրության` չեմ ընտրվել վարչության անդամ»: Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ-ի կայացրած որոշմանը` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին, ապա Գևորգյանը չի հասկանում դրա իմաստը. «Ինչի՞ց պետք է պաշտպանենք նախագահին»:

 Ուշագրավ
«Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում