Փետրվարի վերջում Աղվերանում կկայանա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում![]() 23 փետրվարի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-26-ը Աղվերանում կայանալիք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում կքննարկվեն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները, տեղեկացնում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի և Կապի, ՀՀ Տարածքային Կառավարման, ՀՀ Քաղաքաշինության, Ֆինանսների նախարարություններից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեից, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից: Հանդիպում-ֆորումի օրակարգում ներառված թեմաներից են՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ խնդիրներ և հնարավորությունները, հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները և միջնաժամկետ նպատակները, ենթակառուցվածքների համատեղ օգտագործում` Վիրտուալ օպերատորներ, համարների տեղափոխելիություն, ունիվերսալ ծառայություններ, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ. մայրուղիներից մինչև տանիքներ, հեռահաղորդակցության ոլորտի տենդերներ. թափանցիկություն,անկողմնակալություն և արհեստավարժություն և այլն։ Քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններին: «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |