Twitter-ն աշխատանքի է ընդունել Google-ի երկու աշխատակիցների

Twitter-ն աշխատանքի է ընդունել Google-ի երկու աշխատակիցների

PanARMENIAN.Net - Twitter-ն աշխատանքի է ընդունել Google-ի երկու աշխատակիցների՝ բարձր պաշտոն զբաղեցնող Շեյլշ Ռաոյին (Shailesh Rao) և Սթեֆեն ՄքԻնթրային (Stephen McIntrye)՝ խթանելու գովազդի միջազգային տարածումը։ Այս մասին հաղորդում է All Things D-ն։

Շեյլշ Ռաոն միանալու է օնլայն հաղորդակցությունների ցանցին որպես միջազգային եկամուտների բաժնի փոխնախագահ և սկսելու է իր աշխատանքը 2012-ի ապրիլից Սան Ֆրանցիսկոյում։ բոլոր այն երկրներում, ուր Twitter-ը տարածում ունի, նա պատասխանատու է լինելու գովազդի վաճառքի համար։ Google-ում նա զբաղեցնում էր Google-ի էկրանների գովազդի պատասխանատուի պաշտոնը Ասիական երկրներում։

Դե իսկ Սթեֆեն ՄքԻնթրայը միացել է Twitter-ին՝ որպես օնլայն վաճառքի բաժնի տնօրեն։ Նա Google-ում աշխատում էր որպես միջազգային գովազդների թիմի անդամ։

Այս երկու նոր աշխատակիցները առաջինը չեն, որ Google-ից տեղափոխվում են Twitter։ Վերջերս միկրոբլոգն աշխատանքի էր վերցրել Google-ի տեսապորտալի՝ YouTube-ի վաճառքի բաժնի ղեկավար Բրյուս Դեիզլիին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---