Twitter-ն աշխատանքի է ընդունել Google-ի երկու աշխատակիցների![]() 23 փետրվարի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Twitter-ն աշխատանքի է ընդունել Google-ի երկու աշխատակիցների՝ բարձր պաշտոն զբաղեցնող Շեյլշ Ռաոյին (Shailesh Rao) և Սթեֆեն ՄքԻնթրային (Stephen McIntrye)՝ խթանելու գովազդի միջազգային տարածումը։ Այս մասին հաղորդում է All Things D-ն։ Շեյլշ Ռաոն միանալու է օնլայն հաղորդակցությունների ցանցին որպես միջազգային եկամուտների բաժնի փոխնախագահ և սկսելու է իր աշխատանքը 2012-ի ապրիլից Սան Ֆրանցիսկոյում։ բոլոր այն երկրներում, ուր Twitter-ը տարածում ունի, նա պատասխանատու է լինելու գովազդի վաճառքի համար։ Google-ում նա զբաղեցնում էր Google-ի էկրանների գովազդի պատասխանատուի պաշտոնը Ասիական երկրներում։ Դե իսկ Սթեֆեն ՄքԻնթրայը միացել է Twitter-ին՝ որպես օնլայն վաճառքի բաժնի տնօրեն։ Նա Google-ում աշխատում էր որպես միջազգային գովազդների թիմի անդամ։ Այս երկու նոր աշխատակիցները առաջինը չեն, որ Google-ից տեղափոխվում են Twitter։ Վերջերս միկրոբլոգն աշխատանքի էր վերցրել Google-ի տեսապորտալի՝ YouTube-ի վաճառքի բաժնի ղեկավար Բրյուս Դեիզլիին։ SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |