Google Translate-ում ավելացել է արհեստական միջազգային էսպերանտո լեզուն

Google Translate-ում ավելացել է արհեստական միջազգային էսպերանտո լեզուն

PanARMENIAN.Net - Արհեստական միջազգային էսպերանտո լեզուն դարձել է 64-րդ լեզուն, որից թարգմանություններն ապահովում է Google Translate: Այս մասին հայտնում է Google-ի կորպորատիվ բլոգը:

Էսպերանտոյից թարգմանելու գործառույթը արդեն հասանելի է Google Translate սերվիսի բրաուզերային տարբերակում: Առաջիկայում ընկերությունը ծրագրում է էսպերանտոն ավելացնել նաև Google Translate-ի բջջային տարբերակին և iOS, Android ծրագրերին:

Ներկայումս Google Translate ծրագիրն ապահովում է 64 լեզուներից տեքստերի թարգմանություն, 17 լեզուների ձայնային մուտքագրում, 24 լեզուներից տեքստի վերափոխումը խոսքի:

 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում