Ամերիկացի մասնագետը կբացատրի, թե ինչպես են նոր գործիքներն օգտագործվում երաժշտության մեջ

Ամերիկացի մասնագետը կբացատրի, թե ինչպես են նոր գործիքներն օգտագործվում երաժշտության մեջ

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք Մանուկյան» սրահում տեղի է ունենալու «Երաժշտության փոխակերպում. «Կիթառի հերոսից» (Guitar Hero) մինչև ռոբոտային օպերա և ավելին» թեմայով սեմինար: Այն վարելու է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր, կոմպոզիտոր և գյուտարար Թոդ Մաքովերը և իրականանալու է «Լույս» հիմնադրամի սեմինարաշարի շրջանակում:

Սեմինարների ավարտին տեղի կունենա մտքերի փոխանակում, քննարկում:

Երաժշտությունը մեծապես ազդում է մտքի և մարմնի վրա` մեզ լիովին պարուրելով: Սակայն տաղանդի կամ համապատասխան մասնագիտական հմտությունների բացակայության պատճառով շատերը զերծ են մնում երաժշտական գործ կատարելուց կամ երաժշտություն գրելուց:

Թոդ Մաքովերը կներկայացնի, թե ինչպես են նոր գործիքները և տեխնոլոգիան դռներ բացում երաժշտական արտահայտման համար` անիմացիոն օպերաներ, վիրտուոզությունը նմանակող խաղ` «Կիթառի հերոս», բժշկական սարքեր, որոնք երաժշտությունն օգտագործում են առողջության վերականգնման և ընդհանրապես ինքնազգացողությունը բարձրացնելու համար:

Նա նաև կբացատրի իր ձևավորած նոր երաժշտական համակարգը, որը միավորում է տարբեր սերունդների, աշխարհագրական դիրքի և տաղանդի տարբեր մակարդակ ունեցող անձանց` ինտեգրման առավել խորը և արդյունավետ փորձ փոխանցելու հասարակությանը և անհատներին:

 Ուշագրավ
Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր
«Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը
Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ
Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով