Արծրուն Հովհաննիսյանը չի հավատում, որ վարժանքների քողարկման տակ Ադրբեջանը փորձում է պատերազմ սկսել

Արծրուն Հովհաննիսյանը չի հավատում, որ վարժանքների քողարկման տակ Ադրբեջանը փորձում է պատերազմ սկսել

PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ԼՂՀ սահմանի մոտ անցկացվող ադրբեջանական զորավարժանքները: Ըստ նրա, ադրբեջանական վարժանքները 2 հիմնական նպատակ ունեն`փորձարկել և բարձրացնել ԶՈւ մարտական պատրաստվածությունը և հոգեբանական ազդեցություն թողնել ինչպես իր բնակչության, այնպես էլ հայկական կողմի վրա:

Ընդ որում, նա ընդգծել է, որ առայժմ չի կարող լիարժեք տեղեկություններ հաղորդել վարժանքների մասշտաբների և սցենարների վերաբերյալ, սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, դրանք համարվում են «աննախադեպ»:

Փորձագետը նաև ուշադրություն է դարձրել նրան, որ վարժանքներն անցկացվում են ձմռանը, հիշեցնելով, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարտություններ էր կրում հատկապես ձմեռային շրջանում: Այս համատեքստում Հովհաննիսյանն ընդգծել է, որ լավ կլիներ վարժանքներն անցկացնել մի քանի շաբաթ առաջ`խիստ սառնամանիքների ընթացքում:

Փորձագետն ընդգծել է, որ հնարավոր է վարժանքները կապված են Ադրբեջան թուրք բարձրաստիճան սպաների այցելության հետ, ինչպես նաև Իրանի, Սիրիայի մասին խոսակցությունների: Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ այդ վարժանքները չեն կարող վերածվել Ղարաբաղի դեմ պատերազմի: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ապա Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ հրադադարը խախտելու համար Ադրբեջանին պատրվակ հարկավոր չէ:

 Ուշագրավ
«Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում