Samsung-ը վաճառել է 20 միլիոն Galaxy S II սմարթֆոն![]() 23 փետրվարի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics-ը պաշտոնապես հայտնել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում ընկերությունը վաճառել է 20 միլիոն Galaxy S II սմարթֆոն, այսինքն այն պահից ի վեր, ինչ սմարթֆոնը դուրս է եկել վաճառքի ողջ աշխարհով մեկ։ Սա նոր ռեկորդ է հարավկորեական ընկերության համար, քանի որ նախկին՝ Galaxy S սմարթֆոնին ռեկորդ սահմանելու համար պահանջվել էր 17 ամիս։ Այս մասին հաղորդում է Electronista.com-ը։ Այսօր Galaxy S II սմարթֆոնը համարվում է ընկերության ամենահաջող սմարթֆոնը։ Այն համարվում է Apple-ի iPhone 4S սմարթֆոնի հիմնական մրցակիցը։ Ըստ վերլուծաբանների iPhone 4S-ը կարող է սահմանել ավելի բարձր ռեկորդ և մոռացնել տալ Samsung-ի այս հաջողությունը։ iPhone -ը այս պահի դրությամբ համարվում է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը։ Միայն 37 միլիոն iPhone Apple-ին հաջողվել է վաճառել 2011-ի աշնանը։ SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |