«Հովեր»-ի գեղարվեստական ղեկավարն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի![]() 23 փետրվարի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին: Մեդալը շնորհվել է երգչախմբի 20-ամյակին նվիրված համերգի ընթացքում` հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: «Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում: Նորաստեղծ կամերային երգչախմբի առաջին փորձասենյակ-համերգասրահը Հովհաննիսյանի բնակարանն է եղել։ Տասնամյա դեգերումներից հետո միայն «Հովերը» ֆիլհարմոնիկում հիմնական աշխատատեղ ունեցավ։ Արտերկրում բարձր գնահատվելուց հետո էլ` ճանաչում հայրենիքում։ Հիմնադիր խմբավարի պրպտող միտքն ու համախմբող բնավորությունը փորձարարական տարատեսակ համագործակցությունը շուտով հարստացրին «Հովերի» երկացանկն ու ընդլայնեցին հանրահռչակման լսարանը։ Կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ 10 երկիր «Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը Մինչդեռ Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով |