Google-ը պատրաստնում է թողարկել «խելացի ակնոցներ»` Android բազայի վրա![]() 23 փետրվարի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Google-ը պատրաստվում է այս տարի թողարկել «խելացի ակնոցներ»` Android բազայի վրա: Ակնոցներն ունեն թափանցիկ ոսպնյակներ, որոնք կատարելու են դիսփլեյի գործառույթ, հայտնում է AppleInsider-ը: The New York Times-ի աղբյուրը հայտնում է, որ նման ակնոցների գինը կարող է լինել այնքան, որքան գոյություն ունեցող սմարթֆոններինը` մոտ 250-600 դոլար: Ակնոցը ներառելու է ոչ մեծ էկրան, որը տեղակայված է լինելու աչքերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, ինչպես նաև GPS: Ինչպես ասում են ինսայդերները, ակնոցները նախատեսված չեն լինելու մշտապես կրելու համար, չնայած որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան դրանք կրել հաճախ, անընդհատ: Ենթադրվում է, որ նախագիծը ծագել է Google X lab ֆուտուրիստական լաբարատորիայում: Նախորդ տարի The Times-ը գրում էր, որ Google-ն ունի գաղտնի հետազոտական տարածքներ, որտեղ անհավանական նախագծեր են իրականացվում: Ասվում է, որ Google Latitude-ի ստեղծող Սթիվ Լին հանդիսանում է նախագծի գլխավոր նախաձեռնող: Սպասվում է, որ ակնոցները փոխադարձաբար աշխատելու են Google հայտնի սերվիսների հետ, ինչպսիք են Latitude, Goggles և Maps: Օգտատերը կկարողանա որոշել ընկերների տեղակայությունը նման ակնոցների շնորհիվ: SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |