ԻՀԿ. Օտարերկրյա միջամտությունը Սիրիայում լայնածավալ պատերազմի սկիզբ կդառնա![]() 23 փետրվարի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն բողոք է հայտնել հնարավոր օտարերկրյա ռազմական միջամտության դեմ Սիրիայի իրադարձություններին, հայտնում է կազմակերպությունը: «Մենք դեմ ենք օտարերկրյա միջամտությանը Սիրիայի իրադարձություններին: Դա կարող է լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ»,-ասել է Իհսանօղլուն: ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |