Հայ փորձագետ. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է![]() 23 փետրվարի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է տասնյակ տարիների հեռանկարն աչքի առաջ ունենա, որպեսզի բացառի ղարաբաղյան հարցում ռազմական ելքը` հայկական տարածքների օկուպացումից խուսափելու համար: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ռազմական փորձագետի կարծիքով, այն խաղաղությունը, որը մենք ունենք այսօր, լավագույն տարբերակն է: Ընդ որում, նա հավելել է, որ եթե Հայաստանը անգամ չնչին փոփոխություն մտցնի ռազմավարության մեջ, և ղարաբաղյան հարցում զիջումների գնա, Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի կլինի: «Մենք պետք է հաստատենք այն նվաճումները, որոնց հասել ենք այս ընթացքում, իսկ դրա համար պետք է ամրացնել պետական կառույցները` ԼՂՀ տարածքում»,-հայտարարել է Ջամալյանը: Փորձագետն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել հակամարտության ռազմական ելք, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը բաց չի թողնի Սյունիքի տարածքը օկուպացնելու հնարավորությունը: Մեկնաբանելով այն, որ ԲՀԿ-ն հրաժարվեց անդամակցել կոալիցիային, պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ-ն գործելու է ի շահ մեծամասնության «Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը |