Իրանը կաջակցի Թայլանդի ոստիկանությանը ահաբեկչությունների հետաքննության հարցում![]() 23 փետրվարի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը կաջակցի Թայլանդի ոստիկանությանը նախորդ շաբաթ Բանգկոկում իրագործված ահաբեկչությունների հետաննքության հարցում: Այդ մասին հայտնում է «Եդիոտ Ախրոնոտը», հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին: Բանգկոկի ահաբեկչությունների, որոնց թիրախն իսրայելցի դիվանագետներն էին, կազմակերպման մեջ կասկածում են Իրանի 6 քաղաքացիների, նրանցից 3-ն արդեն ձերբակալված են: Իրանի իշխանությունները, սակայն, գտնում են, որ «իսկական հանցագործները» ազատության մեջ են և մտադիր է գտնել մեղավորներին: Թեհրանում արդեն հայտարարել են, որ Իրանի դեմ մեղադրանքների առաջադրումը ԱՄՆ ու «սիոնիստական ռեժիմի» պատրաստած «սցենարի» մասն են կազմում: Պայթյունները Բանգկոկում տեղի ունեցան փետրվարի 14-ին, արդյունքում տուժեց 5 անցորդ: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |