Սերբիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի Լեոնտիոս Տրատոուն![]() 23 փետրվարի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Սերբիա- Հայաստան ընկերական հանդիպումը, որը կայանալու է փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, կսպասարկի կիպրացի մրցավարների անձնակազմը: Ֆուտբոլային հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Լեոնտիոս Տրատոուն, նրան կօգնեն Միխալիս Սոտերիոուն և Խարալամպոս Խարալամպուսը, հաղորդում է Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը: Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 18:00-ին «Ցիրիոն» մարզադաշտում: Մեկ օր անց, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Վարդան Մինասյանի սաները մրցելու են Կանադայի ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա ժամը 21:00-ին: Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաքները` Ստամբուլ, Մադրիդ և Տոկիո Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային
հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ |