Հայ ուսանողները ծաղիկներ են դրել Հավերժական կրակի մոտ![]() 23 փետրվարի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Սլավոնական համալսարանի ուսանողները ծաղիկներ են դրել Հաղթանակի զբոսայգու անհայտ զինվորի գերեզմանին: «Մենք հարգում ենք Հայրենիքի պաշտապանների հիշատակը, նրանց, ովքեր զոհվել են Հայրենական մեծ պատերազմում: Մեզ համար մեծ պատիվ է այսօր ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ»,-ընդգծել է Սլավոնական համալսարանի ՈւԽ նախագահ Արման Սաֆարյանը: «Իհարկե, Հայաստանում կա տոնի հայկական տարբերակը`հունվարի 28-ը, երբ տոնվում է Հայոց բանակի ստեղծումը, սկայան ըստ ավանդության, մենք կցանկանայինք շնորհավորել արական սեռի բոլոր ներկայացուցիչներին»,-հավելել է Սլավոնական համալսարանի շրջանավարտների միության նախագահ Հռիփսիմե Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայրենական պատերազմի մասնակից վետերաններ: ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ «Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում |