Դավիթ Ջամալյան. Մենք Ադրբեջանին խաղաղություն ենք պարտադրում

Դավիթ Ջամալյան. Մենք Ադրբեջանին խաղաղություն ենք պարտադրում

PanARMENIAN.Net - Զորավարժությունները, որոնք անց են կացնում Ադրբեջանի զինված ուժերը, նորմերի շրջանակներում են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, նման զորավարժություններ ամեն օր են անցկացվում ողջ աշխարհում: «Սակայն, ես հուսով եմ, որ ՀՀ ԶՈւ կվերլուծի ու հաշվի կառնի այդ հանգամանքները զորավարժությունների անցկացման ժամանակ»,-ասել է Ջամալյանը:

Փորձագետը հավաստիացրել է, որ խուճապի կարիք չկա: Նա նշել է մի շարք պատճառներ, որոնք ետ են պահում Բաքվին հարձակումից: «Մենք շարունակում ենք զինվորական հենակետերի ծավալումը Արցախի տարածքում: Մենք ռազմավարական կարևոր դիրք ենք զբաղեցնում, ինչը ևս նվազեցնում է Ադրբեջանի համար հաջող հարձակման հավանականությունը: Հենակետերը շատ են, դրա հետ է կապված նաև Ղարաբաղի տարածքում դիվերսիաների քանակի ավելացումը»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր գործողություններով «մենք խաղաղություն ենք պարտադրում Ադրբեջանին»: Ըստ Ջամալյանի, Հայաստանը չպետք է մոռանա, որ վտանգավոր թշնամի ունի իր կողքին:

 Ուշագրավ
Մեկնաբանելով այն, որ ԲՀԿ-ն հրաժարվեց անդամակցել կոալիցիային, պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ-ն գործելու է ի շահ մեծամասնության
«Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը