Երթ. «Արտակի գործը՝ բանակում մարդու իրավունքների փորձաքար»

Երթ. «Արտակի գործը՝ բանակում մարդու իրավունքների փորձաքար»

PanARMENIAN.Net - «Մի դատիր, որ չդատվես», «Արտակի գործը՝ բանակում մարդու իրավունքների փորձաքար», «Ոչ բռնություններին ու սպանություններին բանակում» պաստառնրով «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամնեն այսօր հերթական երթն են կազմակերպել Կառավարության շենքից դեպի նախագահի նստավայր: Երթի մասնակիցները նախագահից պահանջում են թափանցիկ դարձնել դատաքննությունը և Արտակ Նազարյանի գործը Իջևանից տեղափոխել Երևան:

«Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սպանությունները որակվում են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, և արդյունքում չեն պատժվում իրական մեղավորները, այլ պատահական կամ երկրորդական մարդիկ: ՊՆ և Զինդատախազության ջանքերով զինծառայողների մահվան հանգամանքները կոծկվում են, և դատավորներն անմիջապես ենթարկվում են դատախազին, այդ իսկ պատճառով մեր բողոքն ենք ներկայացնում նախագահին, քանի որ հենց ինքն է պատասխանատվություն կրում բանակում տիրող իրավիճակի համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովինար Նազարյանը՝ զոհված զինծառայող Արտակ Նազարյանի քույրը:

Երթի մասնակիցները «Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ» կարգախոսով թռուցիկներ են բաժանում անցորդներին: Նախագահականի մոտ նրանց ընդառաջ դուրս եկավ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, հարցրեց՝ դիմում ունեն փոխանցելու, թե ոչ: Արտակ Նազարյանի մայրը նրան պատասխանեց, որ իրենք դեռևս հունվարի 19-ին են դիմում փոխանցել և պատասխան առայժմ չեն ստացել. «Պահանջում ենք, որ Արտակ Նաղարյանի գործը Իջևանից նորից տեղափոխեն Երևան, որ հարազատները հնարավորություն ունենան ներկա գտնվելու»:

Երթի մասնակիցները մի քանի անգամ փորձեցին անցնել նախագահի նստավայրի մայթ և այնտեղ շարունակել իրենց ակցիան, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս և նրանց բռնի կերպով հետ էին ուղարկում դիմացի մայթ: Երթի մասնակիցները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը դուրս գա իրենց ընդառաջ:

 Ուշագրավ
ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ
«Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը
Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում