Թալիբները կոչ են անում սպանել օտարերկրացի զինվորներին Աֆղանստանում![]() 23 փետրվարի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ղուրանն այրելուն ի պատասխան՝ թալիբները կոչ են անում սպանել օտարերկրացի զինվորներին Աֆղանստանում: Հերթական բողոքի ցույցը սկսվել է հինգշաբթի առավոտյան Քաբուլում: Բագրամ ամերիկյան ռազմակայանի զինծառայողները երեքշաբթի օրը այրել էին մահմեդականնների սուրբ գրքի՝ Ղուրանի մի քանի օրինակ: Այդ մասին հայտնել էին ռազմակայանի աֆղանցի ծառայողները՝ հայտնաբերելով Ղուրանի այրված մնացորդները: Բրիգադի գեներալ Կարստեն Յակոբսոնը, որը Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչն է, կատարվածն անվանել է «սխալ» ու «տգիտության դրսևորում»: Նախօրեին 9 մարդ է զոհվել ու տասնյակները վիրավորել են Աֆղանստանի ողջ տարածքում բողոքի ակցիաների արդյունքում, հայտնում է Euronews-ը: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |