
Իրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ բողոքելով Իսրայելի դեմ: Իրանը մեղադրում է Իսրայելին ատոմային հետազոտություններով զբաղվող մի քանի պարսիկ գիտնականների ոչնչացման մեջ:
Ուղերձը փոխանցել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամմեդ Հազաին: Ուղերձում ասվում է, որ «գիտնականների ոչնչացումը այն պատերազմի մասն է, որը վարում է սիոնիստական ռեժիմն Իրանի դեմ»,-հայտնում է «Ալ Արաբիա» ալիքի տեղեկատվական ալիքը:
Հազաին գրում է նաև, որ «միջազգային հանրությունը թույլ է տալիս Իսրայելին անպատիժ հանցագործություններ կատարել և սպառնալ հարձակումով անկախ պետությանը»: