Թուրքական դատարան. Կազմակերպված հանցավոր ցանցը հանցակից չէ Դինքի սպանությանը![]() 23 փետրվարի 2012 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը հայտարարել է, որ թուրքահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության ետևում կազմակերպված հանցավոր ցանց չի կանգնած, գրում է Today's Zaman-ը: Այդ հայտարարության հիմնավորման համար դատարանը 216 էջից բաղկացած զեկույց է ներկայացրել: Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ Սփյուռքի նախարարը Մասաչուսեթսի նահանգապետի հետ միասին մասնակցեցին Բոստոնում նոր այգու և հուշակոթողի բացման արարողությանը Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը |