Բնապահպանության նախարարությունը սկսել է գայլերի մորթիներ ընդունել![]() 23 փետրվարի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը 2012թ փետրվարի 22-ից սկսել է գայլերի մորթիների ընդունման գործընթացը: «Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովը» գայլերի մորթիների ընդունումն իրականացնում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում: Փետրվարի 22-ին, հանձնաժողովն արդեն ընդունել է 17 գայլի մորթի, որից 4-ը` Արմավիրի, 3-ը` Արարատի, 3-ը` Վայոց ձորի, 3-ը` Արագածոտնի և 4-ը` Գեղարքունիքի մարզերից: Ներկայացված մորթիներից երկուսը պահանջներին չբավարարելու պատճառով չեն ընդունվել: ՀՀ բնապհպանության նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ գայլերի մորթիների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, ժամը 14:00-18:00: ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ «Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում |