Հայ ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական կրթություն ստանալ Լիտվայում![]() 23 փետրվարի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: ԿԳՆ-ից հայտնում են, որ երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը: Հուշագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը: Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար: Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում: ՀՀ մարզերում առաջնային խնդիրների լուծման համար երկրի կառավարությունը իր ռեզերվային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ «Ես շարունակում եմ աշխատել որպես ԱԳՆ մամլո քարտուղար և չեմ պատրաստվում փոխել աշխատանքս»,- գրել է ԱԳՆ մամլո քարտուղարը Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են բավարար Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում |