
Փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցավ հայկական «Դյուցազնագրքի» շնորհանդեսը: Ազգային «Դյուցազնագիրքը», որտեղ զետեղված են 64 մարզիկների 134 ռեկորդներ, իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում: Գիրքը լույս է տեսել Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Իր խոսքում Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց գրքում ընդգրկված բոլոր մարզիկներին, որոնք հեղինակություն են բերում Հայաստանին:
«Նման գրքերը պետք է շատ լինեն, որովհետև նրանք պատմության վկայությունն են: «Դյուզնացագրքի» նոր համարներ նորից կտպագրվեն, քանի որ նոր ռեկորդներ մեր մարզիկների կողմից դեռ գրանցվելու են»,- ասաց Ծառուկյանը:
«Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանը նշեց, որ հայ մարզիկներց 12-ը ընդգրկվել են նաև «Գինեսի» ռեկորդների գրքում: »Աշխարհում կան ռեկորդներ, որոնք պատկանում են միայն հայերին: Օրինակ` պտտաձողի վրա վարժություններ միայն հայերն են կատարել: Իսկ այսօր մենք նորից ունենք ռեկորդ գրանցող մարզիկներ, որոնց արդյուքները նույնպես տեղ կգտնեն «Դյուցազնագրքի» արդեն մյուս հատորներում»,- ավելացրեց Թովմասյանը: