Լեհական երկաթուղու արհմիությունների աշխատողները EURO-2012 ժամանակ սպառնում են համընդհանուր գործադուլով23 փետրվարի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Լեհական երկաթուղու արհմիությունների աշխատողները EURO-2012 ժամանակ սպառնում են համընդհանուր գործադուլով՝ պահանջելով ոլորտի մասնավորեցման դեպքում աշխատանքից ազատվելու երաշխիքներ: Աշխատողներին նման երաշխիքներ է խոստացել տրանսպորտի նախկին նախարար Ցեզար Գրաբարչիկը, սակայն նոր նախարար Սլավոմիր Նովակը չի շտապում ստորագրել նախորդի պարտավորությունների տակ, բողոքում են երկաթուղայինները: Նրանք պահանջում են մինչև փետրվարի 27-ը ստորագրել պակտը, հակառակ դեպքում մարտի 10-ին խոշոր ցույց կկազմակերպեն նախարարության դիմաց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |