Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը մարտի 5-ից կսկսի պատրաստվել Օլիմպիական խաղերին

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը մարտի 5-ից կսկսի պատրաստվել Օլիմպիական խաղերին

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունենում Հայաստանի ծանրամարտի 2012թ առաջնությունը: Արդեն ավարտվել է կանանց մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցում էին 30 ծանրորդուհիներ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, 2011թ մասնակիցների թիվը 23 էր: Ըստ նրա, Հայաստանում ծանրորդուհիների թիվը տարեցտարի աճում է:

«Առաջնությունից հետո Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը մարտի 5-ից Ծաղկաձորում կսկսեն պատրաստվել Օլիմպիական խաղերին: Իսկ մյուս աղջիկները` այլ առաջնությունների»,-ասել է Ալավերդյանը:

Հայաստանի չեմպիոնուհիներ են դարձել Հերմինե Եղիազարյանը` 48 կգ, Մարգարիտա Ղազարյանը` 53, Իզաբելա Յայլյանը` 58, Ռոզալիա Ավետիսյանը` 63, Սիլվա Ջանոյանը` 69, Մելինե Դալուզյանը` 75 և Նաիրա Հարությունյանը` +75 կգ քաշային կարգերում:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Partner news