Դմիտրի Պետրենկո. Սումգայիթը Օսվենցիմի ճամբարների հանցագործությունների հետ նույն շարքում է

Դմիտրի Պետրենկո. Սումգայիթը Օսվենցիմի ճամբարների հանցագործությունների հետ նույն շարքում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերը էթնիկական բռնության առաջին զանգվածային պայթյունն էր նորագույն խորհրդային պատմության մեջ: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ուկրաինացի քաղաքական տեսաբան Դմիտրի Պետրենկոն:

«Սումգայիթը մարդկության դեմ հանցագործությունների, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների և Կատինյան անտառում գնդակոծությունների հետ նույն շարքում է»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Սումգայիթի զոհերի արյունը չպետք է մոռացվի:

Փորձագետի կարծիքով՝ Սումգայիթում բռնությանը նպաստել է տեղի իրավապահ մարմինների, ԽՍՀՄ կենտրոնական պետական և կուսակցական ղեկավարության անգործությունը կամ դեպքերի զարգացմանը ժամանակին միջամտելու անկարողությունը:

«Ցավոք, մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ցուցադրում է անընդունակություն հասկանալու, որ դաժանությունը միայն դաժանություն է ծնում, որն ավելի մեծ փորձանքներ է բերում: Անհնար է բուժել նման իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց վերքերը, բայց կարելի է գոնե ապագայում նման բաները կանխելու համար փորձել դասեր քաղել դրանից»,- նշել է նա:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---