Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Օսկարի» մրցանակաբաշխությունը

Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Օսկարի» մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Այսօր Կինոարվեստի և գիտությունների ակադեմիան 84-րդ անգամ կանվանի անցյալ տարվա ամենանշանավոր աշխատանքները 28 անվանակարգերում՝ ներառյալ ամենավարկանիշայինը՝ տարվա լավագույն ֆիլմը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, միայն այդ անվանակարգում քվեարկում են Ակադեմիայի բոլոր 5765 անդամները:

«2011 թվականի լավագույն ֆիլմ» կոչմանը հավակնում են Միշել Խազանավիչուսի «Արտիստը» (The Artist), Ալեքսանդր Փեյնի «Հետնորդները» (Descendants), Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» (Hugo), Թեյթ Թեյլորի «Աղախինը» (The Help), Բեննեթ Միլլերի «Մարդը, որը փոխեց ամեն ինչ» (Moneyball), Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին» (War Horse), Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» (Midnight in Paris), Թերրենս Մալիկի «Կենաց ծառը» (Tree of Life) և Սթիվեն Դոլդրիի «Սարսափելի բարձր և չափազանց մոտ» (Extremely Loud and Incredibly Close) կինոնկարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---