Թայլանդի իշխանությունները ձերբակալել են Իրանի ևս 3 քաղաքացիների

Թայլանդի իշխանությունները ձերբակալել են Իրանի ևս 3 քաղաքացիների

PanARMENIAN.Net - Թայլանդի իշխանությունները ձերբակալել են Իրանի ևս 3 քաղաքացիների՝ փետրվարի 14-ի Բանգկոկում պայթյունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները, հղում անելով իրավապահ մարմիններին:

Ձերբակալվածները՝ երկու տղամարդ և մեկ կին են, նրանք բնակվում էին մայրաքաղաքի Վաթթանի թաղամասում: Այդ թաղամասում էր բնակվում նաև Իրանի ևս մեկ կասկածյալ քաղաքացի՝ Լեյլա Ռոհանին, որը լքել է Թայլանդը պայթյուններից առաջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 14-ին Թայլանդի մայրաքաղաքում տեղի ունեցած երեք պայթյունների արդյունքում վիրավորել է 5 մարդ՝ ներառյալ ահաբեկիչներից մեկին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---