Հայ հաքերները «պատժել են» ադրբեջանցիներին Արցախի կայքերը կոտրելու համար

Հայ հաքերները «պատժել են» ադրբեջանցիներին Արցախի կայքերը կոտրելու համար

PanARMENIAN.Net - Վերջին երեք օրում ադրբեջանցի հաքերները շատ ակտիվ էին իրենց դրսևորել։ Այս անգամ նրանք հարձակվել էին Արցախի միանգամից մի քանի կառավարական կայքերի վրա՝ karabakh.net , gov.nkr.am, nkr.am, government.nkr.am, shoushi.nk.am և այլն։ Բոլոր այս կայքերում ադրբեջանցիները Խոջալուի դեպքերի վերաբերյալ պաստառներ էին թողել։

Ի պատասխան այս հարձակումներին հայկական հաքերային խմբավորում Armenian Cyber Army -ն կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր՝ տեղադրելով այնտեղ Խոջալուի դեպքերի մասին պատմող ֆիլմի հոլովակ և հղում՝ xocali.net։

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա, երբ մոտենում են Խոջալուի իրադարձությունների տարելիցները, ադրբեջանցիները միշտ հարձակվում են հայկական կայքերի վրա, սակայն հայ հաքերների կողմից հարձակումները հենց Խոջալուի առնչությամբ, նորություն է։

Խոսելով Արցախի կայքերի ոչ լավ պաշտպանված լինելու մասին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Մի բան պարզ է, շատ լուրջ խնդիր կա, որը պետք է համակարգված լուծվի։ ՀՀ-ում նույն վիճակն էր, մինչև 2009-ին բոլոր պետական կայքերը Ազգային անվտանգության ծառայության հատուկ պաշտպանության տակ չդրվեցին։ Երևի թե նույնն էլ պետք է անել ԼՂՀ դեպքում»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---