Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգի ղեկավարության հետ քննարկել է տնտեսական հարցեր

Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգի ղեկավարության հետ քննարկել է տնտեսական հարցեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկվեցին Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրեց Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2011թ. դեկտեմբեր և 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանեց Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---