
ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան արժանանա Ուսամա բեն Լադենի ճակատագրին, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն: «Մեզ 10 տարի պահանջվեց Բեն Լադենին գտնելու համար, նույնը տեղի կունենա նաև Գուսմանի դեպքում»,-ասել է Նապոլիտանոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: