Սիրիայի նախագահը ստորագրել է նոր սահմանադրության նախագիծը![]() 28 փետրվարի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է նոր սահմանադրության նախագիծը, որն ընդունելու օգտին հանրաքվեին քվեարկել է երկրի բնակիչների 89 տոկոսը, երեքշաբթի հայտնել է Սինհուա գործակալությունը, հղում անելով սիրիական SANA գործակալությանը: Ըստ գործակալության, հանրաքվեին մասնակցել է 8,37 մլն մարդ: «Կողմ է» քվեարկել հանրաքվեին մասնակցած սիրիացիների 89,4 , «դեմ»՝ ընդամենը 9 տոկոսը: Քվեաթերթիկների մոտ 1,6 տոկոսն անվավեր է ճանաչվել: ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |