Է. Նալբանդյանը ավստրիական Der Standart-ին է ներկայացրել Ադրբեջանի քաղաքականությունը

Է. Նալբանդյանը ավստրիական Der Standart-ին է ներկայացրել Ադրբեջանի քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Ավստրիական Der Standart-ին տված հարցազորւցում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ղարաբաղյնա կարգավորման զարգացումների վերաբերյալ հարցին, հայտարարել է. «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը՝ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան – հեղինակ) ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է: Սակայն եթե Ադրբեջանն շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա և շրջանցում է առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն և դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է»,-հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---