Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0:2 հաշվով զիջել է սերբերին

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0:2 հաշվով զիջել է սերբերին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը Կիպրոսում տեղի ունեցած ընկերական խաղում 0:2 հաշվով զիջեց Սերբիայի հավաքականին: 15-րդ րոպեին հաշիվը բացեց Զդրավկո Կուզմանովիչը, իսկ 30-րդ րոպեին այն կրկնապատկեց լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը:

Երկրորդ խաղակեսում առավելությունը Հայաստանի ձեռքում էր, ընտրանին մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց սերբերի դարպասի մոտ, սակայն չկարողացավ գրավել այն:

Վաղը Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Կանադայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---