Anonymous-ը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության

Anonymous-ը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության

PanARMENIAN.Net - Հաքերների Anonymous խմբավորումը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության: Այդ մասին հաղորդագրությունը նրանք հրապարակել են իրենց միկրոբլոգում:

Forbes-ը նշում է, որ միջազգային կառույցի կայքը ենթարկվել է DDoS-հարձակման և անհասանելի է եղել 20-30 րոպե: Հարձակման մասին հաղորդագրությունից մի քանի ժամ անց ինտերնետ-ռեսուրսը դեռ խափանումներով էր աշխատում:

Արդյոք գրոհի ընթացքում որևէ տեղեկատվություն է առևանգվել, չի հաղորդվում:

Նախօրեին, Չիլիիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Anonymous-ի 25 անդամների: Ողջ գործողությունը համակարգել է Ինտերպոլը, որի համար առիթ են հանդիսացել կիբերհարձակումները Չիլիի ու Կոլումբիայի կառավարական ինտերնետ-կայքերի վրա:

2010թ. ի վեր Anonymous-ը բազմիցս է հարձակվել խոշոր պետական գերատեսչությունների ու այնպիսի մասնավոր կորպորացիաների ինտերնետ-ռեսուրսների վրա, ինչպիսիք են PayPal, Visa և MasterCard, Sony և այլն:

Anonymous-ը պայքարում է կայքերի գրաքննության մասին թուրքական կառավարության որոշման դեմ: Նրան են մեղադրում որոշ բանկերի ու ընկերությունների, օրինակ Sony ընկերության PlayStation Network կայքը կոտրելու, ինչպես նաև Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերը կոտրելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---