«Արմավիան» շարունակում է զարգանալ համաշխարհային ավիաինդուստրիայի բարդություններից անկախ

«Արմավիան» շարունակում է զարգանալ համաշխարհային ավիաինդուստրիայի բարդություններից անկախ

PanARMENIAN.Net - Բարդ միջազգային իրավիճակի պատճոռով շարունակում են աճել նավթի գները և դա բացասաբար է անդրադառնում ընդհանուր առմամբ ավիաինդուստրիայի վրա: Այդ մասին փետրվարի 29-ին Երևանում լրագրողներին է հայտնել «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Այս ֆոնի վրա արդեն սնանկացել են մի քանի միջազգային ավիաընկերություններ, այդ թվում Չեխական ավիաուղիները, Իսպանական ավիաուղիները, գործադուլ է անում Ֆրանկֆուրտի օդանավակայանը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախօրեին Ամստերդամում էր, և այնտեղ իրավիճակը շատ բարդ է:

Բաղդասարովը նշել է, որ ավիատոմսերի գները հաճախ կախված չեն ընկերությունից: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գները, առնվազն, չաճեն, իսկ առաջին հնարավարության դեպքում նվազեն»,-ասել է Միխայիլ Բաղդասարովը:

Փետրվարի 29-ին «Տրանսաէրոն» «Արմավիայի» հետ Կոդ-շեր պայմանագրի շրջանակներում սկսել է իրականացնել Մոսկվա-Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---