Հենրի Բերգստրոմը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

Հենրի Բերգստրոմը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարի 28-ի Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ Հենրի Բերգստոմը գրանցվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ և անդամ:

Ինչպես հաղորդում է հայկական բորսայի մամլո ծառայությունը, Հենրի Բերգստրոմը NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենի պաշտոնում ղեկավարում է ընկերության` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը և միասնական ծառայությունների ձևավորումը:

Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում (MBA):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---