ԵՄ-ն ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը![]() 29 փետրվարի 2012 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը ԵՄ-ում չի անդրադառնա գործընկեր երկրների հետ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման վրա: Այդ մասին հայտնել է ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Եվրահանձնակատարը հայտնել է, որ Եվրամիությունը ոչ միայն չի կրճատի, այլև ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը 2012-2013 թվականներին: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |