Վենեսուելան օժանդակել է Սիրիային` վառելիք ուղարկելով այդ երկիր

Վենեսուելան օժանդակել է Սիրիային` վառելիք ուղարկելով այդ երկիր

PanARMENIAN.Net - Վենեսուելան երկու հավասար չափաբաժնով ընդհանուր առմամբ 600 հազար բարրել դիզելային վառելիք է ուղարկել Սիրիա, չորեքշաբթի օրը հաղորդել է հարավամերիկյան երկրի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը:

Մատակարարումներն իրականացվել են, նրա խոսքով, 2011թ. վերջի և այս տարվա սկզբի միջև ընկած ժամանակահատվածում, հաղորդում է Univision հեռուստաալիքը:

«Սիրիան մեզ խնդրեց դիզելային վառելիքի երկու մատակարարում կատարել, և մենք դա իրականացրեցինք, ավելին` եթե Սիրիան դարձյալ խնդրի մեզ մատակարարումներ կատարել, մենք չենք մերժի»,- հայտնել է Ռամիրեսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---